ՌԴ ԱԴԾ-ն երեք ուկրաինացի գործակալի է ձերբակալել. նրանցից մեկն ահաբեկչություն էր նախապատրաստում
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը խափանել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործունեությունը Ռուսաստանի երեք մարզում:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, Անվտանգության մարմինների աշխատակիցները ձերբակալել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության գործակալին, որն ահաբեկչություն էր նախապատրաստում:
Բացի այդ, ձերբակալվել են նաև Ուկրաինայի Անվտանգության ծառայության երկու աշխատակից, որոնք տեղեկություններ էին հավաքում ռազմավարական կառույցների մասին:
Առաջին կալանավորն արդեն խոստովանական ցուցմունք է տվել: Ահաբեկչությունը նա պատրաստվում էր իրականացնել՝ երկու ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկմամբ:




























































Comments