Ուկրաինան հավանություն է տվել Թուրքիայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի նախագծին

Ուկրաինայի նախարարների կաբինետը չորեքշաբթի օրը կայացած նիստում հավանություն է տվել Թուրքիայի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի նախագծին, նիստի հեռարձակումը տեղի է ունեցել կառավարության ալիքում:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը պլանավորված Է հինգշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիեւ կատարած այցի ընթացքում: Այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ գործարար համագործակցության ընդլայնման նպատակով:
Comments