Ուկրաինան ռազմական դրություն է սահմանում երկրի ամբողջ տարածքում
Ուկրաինայի իշխանությունները ռազմական դրություն են սահմանում պետության ամբողջ տարածքում: Փետրվարի 24-ին այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը։
«Մենք ռազմական դություն ենք սահմանում երկրի ամբողջ տարածքում»,- ասել է պետության ղեկավարն իր տելեգրամյան ալիքում հրապարակված տեսագությունում։
Ռուսաստանյան զորքերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին, հայտարարել Է Զելենսկին:
«Ռուսաստանը հարվածներ է հասցրել մեր ռազմական ենթակառուցվածքին և մեր սահմանապահներին, սահմանապահ ջոկատներին: Ուկրաինայի շատ քաղաքներում լսվել են պայթյուններ»,- ասել է պետության ղեկավարը:
Զելենսկին քաղաքացիներին կոչ է արել պահպանելու հանգստություն և մնալու տանը: Նա հայտնել է, որ փետրվարի 24-ին հեռախոսազրույց է վարել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ:
Comments