Ռուսաստանում ադրբեջանցի ուսանող է սպանվել. հայտնի է պատճառը
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանող է սպանվել: Այդ մասին հայտնում է АПА-ն։
Սպանությունը տեղի է ունեցել Յարոսլավլ քաղաքում։ Հաղորդվում է, որ անհայտ տղամարդը, որը գտնվել է ալկոհոլային հարբած վիճակում, փողոցում մոտեցել է Ռահիմով Մուհամմեդ Զոհրաբ Օղլուին (ծնված 2002 թ.) և նրանից գումար պահանջել։ Նրանց միջեւ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդը, ում անունը դեռ հայտնի չէ, դանակով հարվածել է Մուհամմեդ Ռահիմովին։
Մ.Ռահիմովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։
Նշենք, որ Մուհամմեդ Ռահիմովը Գոյչայ քաղաքի քաղաքապետարանի ղեկավարի Ջավիդ Ռահիմովի եղբոր որդին է։
Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները հետաքննում են փաստը։




























































Comments