top of page

Փաշինյանը Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի հիմնախնդիրը

  • Nov 20, 2022
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

«Վարչապետը ողջունել է ՌԱԿ ներկայացուցիչներին կառավարությունում և կարևորել նման ձևաչափով շփումներն ու քննարկումները: «Մենք բարձր ենք գնահատում Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, ինչպես նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական կյանքի կազմակերպման մեջ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:


Միքայել Խարապյանը նշել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունը զորավիգ է և իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, կառավարության ծրագրերին վերաբերող մի շարք հարցերի»,- նշված է հաղորդագրությունում:

 
 
 

Comments


1/508

LATEST NEWS​​

bottom of page