top of page

Դասախոսը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ մանրամասներ


ree

\

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն նյութեր են ստացվել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ավագ հետաքննիչի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ՝ 81-ամյա Վանդոս Ղարագյոզյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վանաձորի բնակիչ, 69-ամյա Զինա Մարանդյանին։

Վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն և օգնել է ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ Զինա Մարանդյանը մահացել է։

Կայքի տեղեկություններքվ՝ վարորդ Վ. Ղարագյոզյանը աշխատում է Վանաձորի պետական համալսարանում որպես դասախոս։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page