top of page

Ճապոնիայում ձյան առատ տեղումներ են․ ավելի քան 100 չվերթ է չեղարկվել

  • Nov 20, 2022
  • 1 min read

Առնվազն 124 ներքին չվերթ է չեղարկվել Ճապոնիայում առատ ձյան պատճառով. հայտնել է NHK հեռուստաալիքը։


Բացի այդ, երկաթուղու գծերի վրա գոյացած ձնակույտի պատճառով դադարեցվել է 427 գնացքների շարժը։


Ներկայում, ձյան տեղումների ժամանակ էլեկտրահաղորդման գծերի խզման պատճառով հյուսիսային Հոկայդո պրեֆեկտուրայում մոտ 1350 տուն մնացել է առանց էլեկտրականության: Այդ կապակցությամբ տեղի էլեկտրիկները սկսել են վնասված գծերի վերականգնման աշխատանքները:


Ճապոնիայի մի շարք հյուսիսային շրջաններում վերջին մեկ օրում տեղացել է մինչև 70 սմ ձյուն, գրանցվել են ուժեղ քամիներ՝ մինչև 40 մ/վ արագությամբ: Վատ եղանակը սպասվում է մինչև հունվարի 14-ը։

 
 
 

Comments


1/508

LATEST NEWS​​

bottom of page