Ազատվել է իրեն պարտության մատնած համայնքապետերից
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

«Փաստինֆո»-ն գրում է․
«Վեդի համայնքի ղեկավար պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը նոր որոշումներ է ստորագրել և խոշորացված համայնքի կազմում ընդգրկված 16 համայնքների նոր ղեկավարներ է նշանակել։
Մասնավորապես՝ համայնքի ղեկավարներ են նշանակվել Նոր Կյանք, Այգավան, Լուսաշող, Սիսավան Վանաշեն, Գոռավան, Եղեգնավան , Տափերական, Փոքր Վեդի, Շաղափ, Գինեվետ, Դաշտաքար, Ուրցաձոր , Ոսկետափ, Նոր Ուղի , Լանջանիստ համայնքներում:
Այս որոշումներով Գարիկ Սարգսյանը միևնույն ժամանակ ազատվել է դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում իրեն պարտության մատնած համայնքի ղեկավարներից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներում Արարատի մարզի Վեդի համայնքում առաջատարը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն էր, որը ղեկավարում էր Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Գարիկ Սարգսյանը, զբաղեցրել էր երկրորդն տեղը, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ երրորդ տեղը։Դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարեցին նոր ընտրություններ անցկացնելու մասին։
Վեդիում համայնքապետի ընտրությունները կանցկացվեն մարտի 27-ին»:




























































Comments