Ֆրանսիայի ճանապարհներին կհայտնվի առանց վարորդի աշխատող ավտոբուս (տեսանյութ)
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Ֆրանսիական EasyMile ընկերությունը ստացել է առանց վարորդի ավտոբուսով ուղևորափոխադրման թույլտվություն։ Այսպիսով, Ֆրանսիան դարձավ Եվրոպայի առաջին երկիրը, որտեղ առանց վարորդի ավոբուսը կերթևեկի հանրային օգտագործման ճանապարհներով. այդ մասին հայտնում է CVBJ-ն։
EasyMile EZ10 ինքնավար միկրոավտոբուսը փորձարկվել է աշխարհի ավելի քան 400 վայրերում: Սակայն մինչ այժմ այս թեստերն իրականացվել են մասնավոր տարածքներում կամ խստորեն վերահսկվող տարածքներում, որտեղ երթևեկությունը քիչ է:
Այլ փոխադրամիջոցները կարող են ազատորեն շարժվել նորարարական միկրոավտոբուսի կողքով: Այն շարժվում է 40 կմ/ժ առավելագույն արագությամբ։
Միկրոավտոբուսը նախատեսված է 12 ուղևորի համար։




























































Comments