Երկրաշարժի հետևանքները
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

Երեկ երեկոյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի արդյունքում վնասվել է Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղի դպրոցն ու մի քանի տուն։ Այս մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասել է Մառնեուլիի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր Արսեն Հախվերդյանը։
Հախվերդյանի խոսքով՝ այս պահին Մառնեուլիի քաղաքապետի առաջին տեղակալ Ռոի Դեկանոիձեի գլխավորությամբ մի շարք պաշտոնյաներ արդեն գյուղում են և տեղում ծանոթանում են երկրաշարժի հետևանքերին։
Ինչպես պատգամավորն է նշել, հնարավոր է, որ Աղքյորփի գյուղի դպրոցը նորովի կառուցվի, քանի որ վնասները մեծ են:
Նրա խոսքով՝ վնասվել են տան երկու սենյակները, որտեղ առաջացած ճաքերը մոտ 10 սմ լայնության են.
«Այս պահին տանն ենք բնակվում», — ասում է Վարդումյանը՝ հավելելով, որ մասնագետներն ասել են, որ եթե երկրաշարժը 5 վայրկյան երկար տևեր՝ հնարավոր է ամբողջ պատերը փլուզվեին։
Comments