top of page

Ավտովթար՝ Արագածոտնում. ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոմեքենան կողաշրջված ընկել է ձորակը


ree

Նոյեմբերի 25-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:50-ի սահմանում Ford Galaxy ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում՝ Գեղարոտ-Ջամշլու ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի բժիշկները:


Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ըստ աղբյուրիր՝ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել, ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page