top of page

Արևմուտքը թուրքական գործոնն օգտագործելու է Ռուսաստանի դեմ



Կիևում Թուրքիայի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրվել, կողմերը պայմանավորվել են ընդլայնել ռազմավարական համագործակցությունը, ավելացնել ապրանքաշրջանառությունը՝ հասցնելով 10 միլիարդ դոլարի:


Կիևն ուԱնկարան նաև համաձայնել են ընդլայնել Ուկրաինայում թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: Այս պայմանավործությունները ձեռք են բերվել Կիևում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցի ընթացքում։


Թուրք-ուկրաինական հարաբերությունները բարձրանում են որակական նոր՝ ռազմավարական մակարդակի՝ դա տեղի է ունենում ռուս-ուկրաինական հակամարտության սրման պայմաններում: Թուրքիան հստակ միանում է Արևմուտքի հակառուսական կոալիցիային՝ ընդլայնելով տնտեսական և հատկապես ռազմական կապերը Կիևի հետ: Թուրքական ԱԹՍ-ներն օգտագործվելու են Դոնբասում՝ ռուսամետ ուժերի դեմ:


Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, չի ճանաչում Ղրիմի միավորումը ՌԴ-ի հետ, իսկ ուկրաինական ճակատում, Արևմուտք-ՌԴ հնարավոր բախմանն ընդառա,ջ հստակ կանգնում է Արևմուտքի և Ուկրաինայի կողքին:


Սա ցույց է տալիս, որ Թուրքիան երբեք չի եղել և չի լինելու Մոսկվայի դաշնակիցը՝ Անկարան և Մոսկվան դարերով եղել են և մնալու են գեոպոլիտիկ մրցակիցներ՝ Կովկասում, Կենտրոնական Ասիայում, հետխորհրդային երկրներում, անգամ Բալկաններում, որտեղ Ռուսաստանը պաշտպանում է սլավոնական, ուղղափառ երկրներին, իսկ Անկարան ընդլայնում է իր ներկայությունը բալկանյան մահմեդական երկրներում:


Անգլո-սաքսոնական ուժերը՝Վաշինգտոնն ու Լոնդոնը Ռուսաստանի դեմ կոալիցիա են ստեղծում՝ռազմական օգնություն են տրամադրում Ուկրաինային, Լոնդոնը ստեղծում է Մեծ Բրիտանիա-Լեհաստան-Ուկրաինա առանցքը, որին միանում է նաև Թուրքիան իր ներդրումներով և ռազմա-քաղաքական աջակցությամբ:


Ռուսաստանին ցանկանում են մեկուսացնել բոլոր ուղղություններով՝ Կովկասում, Կենտրոնական Ասիայում և հետխորհրդային երկրներում: Ուկրաինայից կերտում են նոր հակառուսական պլացդարմ՝ այն հզորացնելով ռազմական, տնտեսական, քաղաքական ճանապարհներով, որպեսզի Մոսկվայի համար ուկրաինական տարածք ներխուժումը ձեռնտու չլինի ոչ քաղաքական, ոչ առավել ևս ռազմական առումներով:


Այսպիսով, հետխորհրդային տարածաշրջանի համար Արևմուտք-ՌԴ պայքարին միանում է նաև Թուրքիան՝ կանգնելով արևմտյան կոալիցիայի կողքին: Արևմուտքը թուրքական էքսպանսիան ուղղելու է դեպի ՌԴ-ի թյուրքախոս շրջաններ, Կենտրոնական Ասիա, Կովկաս, որպեսզի թուրքական գործոնի շնորհիվ դուրս մղի ռուսական գործոնը նախկին ԽՍՀՄ երկրներից:

Արտյոմ Բալասանով

תגובות


1/488

LATEST NEWS​​

bottom of page