Վթար՝ Adidas նախկին գործարանի հարևանությամբ
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Հունվարի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ նախկին Adidas գործարանի հարևանությամբ, բախվել են Արմինե Եղիազարյանի Infinti և Լևոն Անտոնյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկության, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




























































Comments