top of page

Կոտայքում իրար են բախվել «Mercedes»-ն ու «Honda»-ն. կան վիրավորներ


ree

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։


Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda մակնիշի ավտոմեքենային։


Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page