Լոռու մարզում երեկ բռնկված հրդեհը դեռ չի մարվել. այրվել է 50 հա տարածք
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուռուտ գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ուռուտ և Բովաձոր գյուղերի միջնամասում գտնվող սարալանջին։
Ըստ նախնական տվյալների՝ այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ, որից 35 հա-ն՝ ինքնամարվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ։
Մթության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։




























































Comments