top of page

Զախարովան պատասխանել է Ռուսաստանում հարձակումների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությանը


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է ԱՄՆ դեսպանատանը՝ Ռուսաստանի տարածքում վտանգավոր իրադրության մասին տեղեկատվության վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու պահանջով։


«Իսկ համապատասխան տվյալները դուք գործընկերական հաղորդակցության ուղիներով ռուս գործընկերներին փոխանցե՞լ եք։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս հասկանալ այս ամենը», - գրել է դիվանագետն իր տելեգրամյան ալիքում։


Երեկ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում Ռուսաստանում գտնվող ամերիկացիների համար նախազգուշացում էր հայտնվել մարդկանց կուտակման վայրերում հնարավոր հարձակումների մասին։ Հրապարակման մեջ ընդգծվել է, որ առավել մեծ վտանգ են ներկայացնում խոշոր քաղաքները, ինչպիսիք են Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, ինչպես նա Ուկրաինայի հետ ՌԴ սահմանակից շրջանները։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page