top of page

Զարեհ Սինանյանը գնում է Ֆրանսիա



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը գործուղվելու են Ֆրանսիա:


ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանին 2022 թվականի փետրվարի 8-ից 19-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ, Լիոն և շրջակայք, Մարսել և շրջակայք, Նիցա և շրջակայք)՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների հետ հանդիպելու և համագործակցության արդյունքները, հետագա ուղիները քննարկելու նպատակով:

2. Զարեհ Ջոն Սինանյանի և Ամալյա Կարապետյանի գործուղման ավիատոմսերի, գիշերակացի և օրապահիկի ծախսերը, ինչպես նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page