Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել․ 66 մարդ տեղափոխվել է ոստիկանություն
Մոսկվայի հարավային շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել միգրանտների միջև, որոնք հավանաբար Տաջիկստանից են: Այդ մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ոստիկանության բաժանմունք են տեղափոխվել 66 ենթադրյալ իրավախախտներ:
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան՝ ենթադրաբար, Տաջիկստանի քաղաքացիների մասնակցությամբ և տրավմատիկ զենքի կիրառմամբ:
Ընդհանուր առմամբ, կռվին ներգրավվել է 15 մարդ, սակայն մասնակցելու կասկածանքով ոստիկանություն է տեղափոխվել 66 մարդ:
Քրեական գործ է հարուցվել զենքի կիրառմամբ խուլիգանության մասին:
Comments