Խորթ հայրը ծեծելով սպանել է 5-ամյա աղջկան. մանրամասներ
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ձերբակալել են 5-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվողին: Այդ մասին գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես հայտնում է EAN-ը, հղում անելով սեփական աղբյուրին, նրա դեմ քրեական գործ է հարուցվել:
Հայտնի է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 28-ին Մոսկովսկայա փողոցի բնակարաններից մեկում։ Այդ պահին երեխայի մայրը տանը չի եղել։
«Խորթ հայրը վիճել է երեխայի մոր հետ: Մինչ կինը աշխատանքի է եղել, տղամարդն իր զայրույթը թափել է երեխայի վրա. Երբ մայրը վերադարձել է, դուստրն արդեն մահացած է եղել։ Աղջիկը մահացել է գլխուղեղի տրավմատիկ վնասվածքից»,- հայտնել է գործակալության իրազեկ աղբյուրը։
Հունվարի 31-ին տղամարդը բերման է ենթարկվել իրավապահների կողմից։ Նա ընդունել է իր մեղքը։
Comments