«Խաղաղության դարաշրջանի» ճարտարապետները․ քաղաքական դաշտն ազատել լեշից. 7or.am
7or.am-ը գրում է.
«Ինչպես կանխատեսվում ու զգուշացվում էր, Նիկոլ Փաշինյանը «խաղաղության աղավնու» դերի մեջ մտած նոր պատերազմ է բերելու, այս անգամ արդեն՝ Հայաստանի գլխին։ Ու բերեց։
Ունենք զոհեր, վիրավորներ, տարածքային կորուստներ։ Թշնամին հայտնվել է Ջերմուկ քաղաքից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։ Երբեմնի առողջարանային կենտրոնը վերածվել է ուրվական քաղաքի։
Նիկոլը 2018–ից մինչև 2020–ի սեպտեմբերի 26–ը կրկին «խաղաղության աղավնու» դերում էր։ Նա ուզում էր բավարարել Ադրբեջանի ժողովրդին, ասում էր, որ Ալիևը կառուցողական է տրամադրված։ Իր կինը՝ թանկարժեք հագուստների ու գերթանկարժեք վոյաժների սիրահար Աննա Հակոբյանը, առաջարկում էր փամփուշտները ձուլել և զարդեր պատրաստել՝ միաժամանակ հրավիրելով Մեհրիբան Ալիևին Ղարաբաղ՝ մուղամ լսելու։
Նիկոլը 44–օրյա պատերազմից հետո էլ է նույնն անում։ Մտել է «խաղաղության աղավնու» դերի մեջ ու «խաղաղության դարաշրջանից» է խոսում այն դեպքում, երբ 2020–ի նոյեմբերի 9–ից հետո մենք ունենք «պատերազմի ամենօրյակներ»։
2021–ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Նիկոլը հերթական մեծ բլեֆը մատուցեց ՀՀ քաղաքացիների, թե, իբր, խաղաղություն է բերելու։ Հազարավոր զոհեր տված ու վախեցած մարդկանց մի մասը և մեր շոկի մեջ եղած հանրության մի մեծ հատվածը, չընդունելով հանդերձ Նիկոլին, այդուհանդերձ նրան քվե տվեցին կամ չմասնակցեցին ընտրությանը, որովհետև խաղաղություն էին ուզում։ Սակայն ինչպես միշտ խաբվեցին։
Նիկոլը պատերազմի ագռավ է, որը թաքնվում է աղավնու հագուստի տակ։
Նա իր զիջողականությամբ, թուրք–ադրբեջանական օրակարգի սպասարկմամբ, օտարերկրյա շահերի բավարարմամբ, աշխարհաքաղաքական մարմնավաճառությամբ Հայաստանը դարձրել է խոշոր խաղացողների կռվախնձոր՝ հանուն իր աթոռի։ Նիկոլը բոլորին ասում է «այո» և կողմնորոշվում ըստ իր աթոռային շահի․ ով իրեն կապահովի իշխանություն, նրա կողմն էլ կթեքվի՝ լինի դա թուրքը, ադրբեջանցին, ամերիկացին, թե ռուսը։ Հային նա չի ապավինում, քանզի բոլորից լավ է տեղյակ, թե ինչն ինչոց է։
Նիկոլն արդեն խոստովանել է, որ «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը տապալվել է։ Իսկ դա նշանակում է, որ հիմա նա քաղաքական լեշ է, որին պետք է փողոցից վերցնել ու շպրտել։
Նիկոլին հեռացնելը Հայաստանի ու Արցախի գոյության գլխավոր նախապայմանն է»։
Comments