ԱԺ-ում իրենք են շատ, էստեղ էլ մենք ենք շատ․ պարտավոր են հպատակվել․ Վարդենիսում իրավիճակը լարված է
Մեր պահանջն այն է, որ այսօր հաղթել ենք, թողեն հաղթող թեկնածուն աշխատի, մինչև երբ պիտի 35 համայնքն այս վիճակում մնա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքում ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի աջակիցներից մեկը։ Նրա խոսքով իրենց ասվել է, որ հրահանգ չունեն համայնքապետարանի բանալիներն հանձնելու․
«Էդ հրահանգ տվողը հրահանգ կտա, բանալին կտան, մենք էլ կգնանք մեր տները, մեր պահանջը դա է։ Մենք ոնց տեսնում ենք, հասկանում ենք, մեր ներկա ղեկավարությունը էսպես է մտածում՝ ով որ շատ ա, իրենք հզոր են, դե հիմա էլ իրենք շատ չեն։ Ազգային ժողովում իրենք են շատ, հիմա էլ մենք ենք շատ՝ 14 մենք ենք, 13՝ իրենք, պիտի հպատակվեն։ Եթե չեն ուզում հպատակվեն այնքան փակ կպահենք ճանապարհը, մինչև հպատակվեն»։
Նա նշեց, որ այնքան ժամանակ են պատրաստվում փակ պահել ճանապարհը, մինչև հասնեն իրենց նպատակին։
Comments