top of page

Վարդան Օսկանյանը հարցաքննվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով

  • Nov 20, 2022
  • 1 min read


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով հարցաքննվել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ այսօր կայացած դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական եզրակացությունը։ Մեղադրական եզրակացության մեջ շոշափվել է նաև Վարդան Օսկանյանի անունը, թե վերջինս միջնորդ է հանդիսացել։

Լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Վարդան Օսկանյանը հարցաքննվել է այս քրեական գործով, ունի վկայի կարգավիճակ։ Այլ մանրամասներ հայտնելուց դատախազը զերծ մնաց։

Comments


1/508

LATEST NEWS​​

bottom of page