Ի՞նչ կենսագրություն ու ունեցվածք ունի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Իշխող քաղաքական ուժը օրեր առաջ նախագահի պաշտոնում առաջադրեց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Խաչատուրյանը ծնվել է 1959 թ-ի ապրիլի 22-ին՝ Սիսիան քաղաքում: 1980 թ-ին ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: Մասնագիտությամբ տնտեսագետ է` տնտեսագիտության թեկնածու:
Ստորև ներկայացնում ենք Վահագն Խաչատուրյանի աշխատանքային գործունեության մանրամասները.
1982-1989 թթ. - «Հրազդանմաշ» ձեռնարկություն 1989-1992 թթ. - «Մարս» գործարանի գլխ. տնօրենի տեղակալ
1990-1996 թթ. – Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր
1992-1996 թթ. – Պատգամավորների, Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ (Երևանի քաղաքապետ)
1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական 2002 թ․ «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահ
2019- 2021 թթ․- «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ 2021 թ. օգոստոսի 4-ից՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Խաչատուրյանը նախարարի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում բնակարան և ավտոտնակ է հայտարարագրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 2 հողամաս էլ Երևանի Արաբկիր վարչական շրջանում և Կոտայքի մարզում՝ Ձորաղբյուրում։
Նրա բանկային հաշիվներին եղել է 11,582,947 դրամ և 163 դոլար։ Կանխիկ ունեցել է 15,000 դոլար։ Խաչատուրյանի կինը՝ Անահիտ Մինասյանը, հայտարարագրել է բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Բանկային հաշիվներին եղել է 2,480 եվրո և 1,089 դոլար, իսկ կանխիկ ունեցել է 3,500,000 դրամ։ Վերջինս աշխատում է «Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում։




























































Comments