Ուկրաինան վերջին ամիսներին 1,5 միլիարդ դոլարի աջակցություն է ստացել Արևմուտքից
Կիևը վերջին ամիսներին 1,5 միլիարդ դոլարի աջակցություն է ստացել Արևմուտքից, երկուշաբթի օրը՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Ուկրաինական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ երկիր մատակարարված զենքի ու զինտեխնիկայի ծավալը գերազանցել է 1000 տոննան։
Ինչպես հավելել է Կուլեբան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Կիև կատարած այցի ընթացքում երկրի իշխանությունները մտադիր են նրա հետ քննարկել ուկրաինական բանակի հզորացման հարցը։
Comments