Ստեղծել են ողնուղեղի իմպլանտատ
Հրեա գիտնականները ստեղծել են պարալիզացված մկների համար ողնուղեղի իմպլանտատ մարդկային բջիջներից։ Փոխպատվաստումից հետո կրծողները կարողացել են քայլել։ Սպասվում է, որ այս տեխնոլոգիայի կլինիկական փորձարկումները կսկսվեն երեք տարուց։ Դա կարող է տալ հնարավորություն անկողնուն գամված կամ անվասայլակին նստած մարդկանց կրկին քայլել եւ ոտքի կանգնել։
Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։ Ողնուղեղի իմպլանտատի «կառուցումը» սկսվում է որովայնի բիոպսիայից։ Վերցվում են ճարպային բջիջներ, հեռացնում են որոշակի նյութեր եւ հետո մնացած մասը վերածրագրավորումն են, վերադարձնելով այն վիճակին, որը հիշեցնում են էմբրիոնալ ցողունային բջիջներ։ դրանից հետո արդեն իրականացվում է հատուկ պայմաններով ողնուղեղի աճի իմիտացիա։ Մկները ստացել են իմպլանտատներ, որոնք վերցված են եղել երեք մարդու բջիջներից։ Մարդկանց դեպքում հենց պացիենտներին է վերցվելու կենսանյութը, որից ստեղծվելու է իմպլանտատը։ Դա թույլ է տալու ռեգեներացնել հյուսվածքը առանց օտարացման վտանգի եւ իրականացնել փոխպատվաստում՝ առանց իմունիտետի ճնշման։
Comentarios