top of page

Թուրքիայում փորձել են Մուստաֆա Քեմալի արձանը ցած գցել պատվանդանից


Թուրքիայի Սամսուն քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի արձանի վրա: Հարձակումը, սակայն, անհայտ հանգամանքներով հնարավոր չի եղել ավարտին հասցնել:


Ինչպես հաղորդում է Еrmenihaber-ը, փետրվարի 3-ին անհայտ անձինք պարաններ են փաթաթել ձիու ոտքերին, որի վրա բազմած դիրքով քանդակված է Աթաթուրքը, և փորձել են պարաններից քաշելով, ցած գցել արձանը: Ոստիկանությունը տարածքը տեսահսկող սարքերի տեսանյութերից պարզել է, որ հարձակվողները նաև մեքենա են մոտեցրել արձանին:


Ավելի ուշ Սամսունի նահանգապետարանը հայտարարել է, որ ոստիկանության ծառայողներն արդեն ձերբակալել են գործով 2 կասկածյալի:

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page