top of page

Toshiba-ն կբաժանեն երկու ընկերությունների


Ճապոնիայի Toshiba էլեկտրատեխնիկական ընկերությունը հակառակ ավելի վաղ հայտարարված պլանի մտադիր է բաժանվել ոչ թե երեք, այլ երկու ընկերությունների: Դա արվել է մի շարք բաժնետերերի պահանջով, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնել նախկին ծրագրին. հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը:


Անցյալ տարվա նոյեմբերին Toshiba-ն հայտարարել է 2023 ֆինանսական տարում (սկսվում է 2023 թվականի ապրիլի 1-ին) երեք առաձին ընկերությունների բաժանվելու մտադրության մասին:


Ենթադրվում էր, որ դրանցից մեկը կզբաղվի կիսահաղորդիչներով և այլ էլեկտրոնային բաղադրիչներով, երկրորդը՝ ծանր արդյունաբերական սարքավորանքով, մասնավորապես էլեկտրակայանների համար, իսկ երրորդը կսկսի կառավարել ամբողջ խմբի ունեցվածքը: Այժմ տնտեսման և ավելի արդունավետ կառավարման նպատակով որոշվել է երկրորդ և երրորդ ընկերությունները միավորել մեկում:

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page