top of page

Telegram-ի աշխատանքն ամբողջ աշխարհում խափանվել է


Telegram մեսենջերի օգտատերերն ամբողջ աշխարհում տեղեկացրել են նրա աշխատանքի խափանումների մասին։ Այս մասին վկայում են Downdetector կայքի տվյալները։


Փետրվարի 24-ի դրությամբ գրանցվել է 1266 բողոք։


Բողոքների 44 տոկոսը վերաբերել է սերվերին միացմանը, 29 տոկոսը՝ տեղեկություններ ստանալու, եւս 28 տոկոսը՝ հավելվածի հետ կապված խնդիրներին։


Խնդիրների մասին տեղեկացրել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լեհաստանի եւ այլ երկրների օգտատերերը։

Comentários


1/483

LATEST NEWS​​

bottom of page