top of page

Հայտնի է՝ ում է պատկանում տունը, որի պատուհանը ադրբեջանական դիրքից արձակված կրակոցներից ջարդվել է



Արցախի Մարտունու Թաղավարդ գյուղի բնակիչ Գևորգյանների տան պատուհանը ադրբեջանական դիրքից արձակված կրակոցներից ջարդվել, գնդակը տուն էր մտել։ Բարեբախտաբար, այդ պահին սենյակում, որի պատուհանը ջարդվել է, մարդ չի եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Թաղաղավարդի գյուղապետի տեղակալ Սևակ Խաչատրյանը։ Խաչատրյանը, ով անձամբ եղել է դեպքի վայրում, ասաց, որ տանտերը տան պատուհանը ջարդված, փամփուշտը սենյակում հայտնաբերելուց անմիջապես հետո կապվել է գյուղապատարան ու հայտնել դեպքի մասին։ «Երեկ առավոտից սկսել են կրակել։ Օրվա ընթացքում մի քանի անգամ կրակահերթեր են արձակել գյուղի ուղղությամբ։ Կրակոցները պարբերաբար են լինում, ավելին՝ ամեն օր ադրբեջանական դիրքից կրակահերթեր են արձակում»,-շեշտեց Խաչատրյանը։ Տունը, որի պատուհանը ջարդվել, փամփուշտը ներս է թափանցել, ինչպես հայտնեց Խաչատրյանը, 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում որդուն կորցրած Գևորգյաններին է պատկանում։

Comentários