top of page

Ունենք սուր շնչառական վարակների և գրիպի բարձր ակտիվություն․ Ռոմելլա Աբովյան


Մենք գտնվում ենք սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնների մեջ և շարունակական իրականացվող մշտադիտարկման արդյունքում կարելի է արձանագրել, որ այս պահի դրությամբ ունենք սուր շնչառական վարակների և գրիպի բարձր ակտիվություն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:


Աբովյանն անդրադառնալով հայաստանում կորոնավիրուսային տվյալներին, ասաց, որ վերջին 14 օրվա ընթացքում համեմատած՝ նախորդ 14 օրերի, ունենք 437 տոկոսով նոր դեպքերի աճ:


«Դպրոցներում բավական բարձր է սուր շնչառական վարակներով հիվանդացությունը սակայն մենք չենք բացառում, որ այն կորոնավիրուսային հիվանդությամբ է պայմանավորված, քանի որ երեխաներն առավել քիչ են տեստավորվում»,-նկատեց Աբովյանը: Նշեց, որ ամենօրյա վերահսկողություն է իրականացվում դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում:


«Այս պահին ընդհանուր հիվանդ երեխաների և աշխատակիցների շրջանում ունենք 1563 դեպք, հիմնական թիրախը Երևան քաղաքն է՝1098 դեպք, շատ դպրոցներ ունենալով 10 տոկոս և ավել դեպքեր՝ անցնում են հեռավար կամ մասնակի ուսուցման»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Comments


1/480

LATEST NEWS​​

bottom of page