top of page

Նախատեսվում է կառուցել 60 կմ երկարությամբ նոր ճանապարհահատված, 27 կամուրջ և 9 թունել


Հայտարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթաց։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խոսելով «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի Սիսիան –Քաջարան հատվածի նախաորակավորման փուլի հայտարարված մեկնարկի մասին, հայտնեց, որ Սիսիանից Քաջարան այսօր գործող ճանապարհով հնարավոր է երթևեկել միջինը 50 կմ/ժամ արագությամբ։ Նոր ճանապարհի կառուցումից հետո այդ արագությունը կրկնակի կավելանա։

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը ՀՀ կառավարության 24.09.2021թ. թիվ 1564-Ա որոշմամբ սահմանվել է որպես առաջնահերթություն:

Շինաշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջազգային մրցույթ` ICB «Երկփուլանի բաց մրցույթ` նախաորակավորմամբ» գնման նախաորակավորման ընթացակարգով սահմանված կանոններով։

Նշենք, որ Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված` մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):

Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. ապրիլի 27-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով):



Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page