ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին նախազգուշացրել է հարձակումների սպառնալիքի մասին
ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին ՌԴ-ի մի քանի շրջաններում առևտրի կենտրոնների, մետրոյի և երկաթուղային կայարանի վրա հնարավոր հարձակումների մասին. այդ մասին ասվում է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում։
Նշվում է, որ վտանգ են ներկայացնում խոշոր քաղաքները, այդ թվում՝ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, ինչպես նաև Ուկրաինայի հետ սահմանակից գոտիները։ Ամերիկացիներին խորհուրդ է տրվել խուսափել մարդկանց կուտակումների վայրերից, զգոն լինել զբոսաշրջային վայրերում գտնվելիս, անձը հաստատող փաստաթուղթ ունենալ։
Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել նախապատրաստվել երկրից ինքնուրույն տարհանման։ Իր նախազգուշացումներում դիվանագիտական առաքելության ներկայացուցչությունը հիմնվում է ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա, որոնց հղումները չի ներկայացնում։
The Mirror-ը գրում է, որ դա կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ-ն իբրև թե ունի հետախուզական տվյալներ այն մասին, որ ռուսական հրամանատարությունը ստացել է Ուկրաինա ներխուժումը սկսելու հրաման։
Comentarios