top of page

Ռուս-չինական ռազմաքաղաքական դաշինքը՝ «սառը ցնցուղ» Արևմուտքի համար



ՌԴ-ն և Չինաստանը ստորագրել են նավթագազային ոլորտում նոր պայմանագրեր, ըստ որոնց՝ Գազպրոմը 10 միլիարդ խմ գազ կմատակարարի Չինաստանին, իսկ Ռոսնեֆտը՝ 100 միլիոն տոննա նավթ չինական ընկերություններին:


Արևմուտք-ՌԴ հարաբերությունների սրման պայմաններում, երբ ՆԱՏՕ-ն զինում է Ուկրաինային, իսկ ռուսական կողմը ռազմա-քաղաքական աջակցություն է ցուցաբերում Դոնբասին՝ Մոսկվան «շրջվում» է դեպի Պեկին: Ռուս-չինական կապերի խորացումն Արևմուտքի համար «սառը ցնցուղ» է, քանի որ ռուսական էներգետիկ ռեսուրսներն ու Չինաստանի մարդկային ու ֆինանսական ահռելի ռեսուրսները կարող են ձեռնոց նետել Արևմուտքի գեոպոլիտիկ գերակայությանը:


Արևմուտքը ցանկանում է մեկուսացնել ՌԴ-ին՝ տնտեսապես, ռազմաքաղաքական գործիքակազմերով հյուծելով ՌԴ-ին և այս պայմաններում Մոսկվան «շրջվում» է դեպի Չինաստան, որը պատրաստ է աջակցել ռուսական կողմին՝ Արևմուտքին դիմագրավելու համար:


Արևմուտքը փորձում է ազդեցության լծակներ ձեռք բերել նաև Չինաստանի նկատմամբ՝ օգտագործելով Թայվանի, ույղուրական և Տիբեթի խնդիրները, որպեսզի Պեկինն իր ռեսուրսները վատնի ներքին խնդիրների վրա: Արևմուտքը Չինաստանի շուրջ ստեղծում է հակաչինական կոալիցիա՝ ի դեմս Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի, Թայվանի, Հնդկաստանի:


Չինաստանն ու ՌԴ-ն էներգետիկ-տրանսպորտային մեգանախագծեր են կյանքի կոչելու, իսկ ռուսական տնտեսությունը «ռեսթարթի» կարող է ենթարկվել չինական ներդրումների շնորհիվ:


ՌԴ-ն իր արտաքին քաղաքականության մեջ ցանկանում է պահպանել բալանս՝ Արևելքի և Արևմուտքի միջև: Արևմուտքի կողմից քաղաքական և տնտեսական ճնշումների պարագայում Կրեմլը սերտացնում է կապերը Պեկինի հետ: Արևմուտքը, զինելով Ուկրաինային և ընդլայնելով ՆԱՏՕ-ի սահմանները դեպի ՌԴ, Մոսկվային դրդում է դեպի Պեկին:


Երկու գերտերությունները՝ Չինաստանն ու ՌԴ-ն, միասնական ճակատ են ձևավորում Արևմուտքին դիմագրավելու համար: Արևմուտքի տնտեսական պատժամիջոցներին դիմագրավելու և բյուջեն համալրելու համար ՌԴ-ն նոր էներգետիկ նախագծեր է կյանքի կոչում Չինաստանի հետ:

Արևմուտքն իր չհաշվարկված քայլերով աջակցում է ռուս-չինական գլոբալ կոալիցիայի, տանդեմի ձևավորմանը:


Արևմուտքի համար ռուս-չինական դաշինքը, տնտեսական, ռազմաքաղաքական միությունը գլոբալ սպառնալիք են: Եթե անգլո-սաքսոնական ուժերը Չինաստանի և ՌԴ-ի սահմանների շուրջ ստեղծում են պլացդարմներ և արևմտամետ երկրների կոալիցիաներ, ապա ռազմական, տնտեսական, մարդկային մեծ ներուժ ունեցող Չինաստանն ու ՌԴ-ն այս պայմաններում խորացնում են երկկողմ կապերն ու փոխհամաձայնեցված արտաքին քաղաքականություն են վարում:


Արտյոմ Բալասանով

Comments


1/467

LATEST NEWS​​