ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի կարգավորման գործընթացը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ` վերջինիս նախաձեռնությամբ, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցները մանրամասն քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումների ընթացիկ իրավիճակը՝ հաջորդ 56-րդ փուլի նախօրեին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը:
Comments