top of page

Ռուսական С-400 «Տրիումֆ» համալիրը հասել է Բելառուս


С-400 «Տրիումֆ» զենիթա-հրթիռային համալիրը, որը մասնակցելու է Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումներին, հասել է Բելառուս, որտեղ կանցնի մարտական պարեկության. հայտնում է ՌԴ ՊՆ-ն։


Համալիրը պարեկություն կիրականացնի Բելառուսի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի կազմում։


Միութենական պետության ուժերի ստուգումը կիրականացվի երկու փուլով։ Առաջին փուլում՝ մինչև փետրվարի 9-ը, Բելառուսի տարածքում կվերատեղակայվեն և կստեղծվեն զորախմբեր։ Երկրորդ փուլում՝ փետրվարի 10-20-ը, կանցկացվեն համատեղ «Դաշնակցային վճռականություն 2022» զորավարժությունները, որի շրջանակում կմշակվեն արտաքին ագրեսիան հետ մղելու, ահաբեկչությանը հակազդելու և Միութենական պետության շահերը պաշտպանելու միջոցներ։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page