Ռուսաստանը չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
«Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` ռուս պաշտոնյաները տարբեր պատճառներով չեն մասնակցի այս տարվա փետրվարի 18-20-ին Մյունխենում կայանալիք Անվտանգության քաղաքականության առաջիկա համաժողովին», - փետրվարի 9-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, վերջին տարիներին Մյունխենի համաժողովն ավելի ու ավելի է վերածվում «տրանսատլանտյան ֆորումի»՝ կորցնելով իր օբյեկտիվությունն ու ներառականությունը։
Ավելի վաղ՝ հունվարի 27-ին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
Մյունխենի անվտանգության համաժողովը կանցկացվի փետրվարի 18-20-ը։
Kommentare