Ռուսական զորքերը կլքեն Բելառուսը․ Պեսկով
![](https://static.wixstatic.com/media/586a62_389d0a1caa854bce8f154f8a57a1052d~mv2.png/v1/fill/w_790,h_497,al_c,q_90,enc_auto/586a62_389d0a1caa854bce8f154f8a57a1052d~mv2.png)
Ռուսական զորքերը զորավարժությունների ավարտից հետո կլքեն Բելառուսի տարածքը, նրանց մնալու մասին երբեք խոսք չի եղել. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ ոք երբեք չի ասել, որ ռուսական զորքերը կմնան Բելառուսի տարածքում, դա երբեք չի քննարկվել: Խոսքը դաշնակիցների զորավարժությունների մասին է, և, իհարկե, հասկանալի է, որ այդ զորավարժությունների ավարտից հետո զորքերը կվերադառնան իրենց դիրքեր», - ասել է Պեսկովը։
Comments