Մեկնարկել է ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունները
Այսօր մեկնարկում են ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունները. հաղորդում է BELTA-ն։
Երկու պետությունների նախագահների որոշման համաձայն՝ Բելառուսում մինչև փետրվարի 9-ն անցկացվել է Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման առաջին փուլը։ Տարբեր հրաձգարաններում զորքերը մշակել են պաշտպանության անցկացմանը և ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարին առնչվող հարցեր։
Արձագանքման ուժերի ստուգման երկրորդ փուլում, որը կանցկացվի փետրվարի 10-ից 20-ը, տեղի կունենան «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունները։ Բելառուսի և Ռուսաստանի Զինված ուժերի Արևելյան ռազմական օկրուգի ստորաբաժանումներն ու զորամասերը կմշակեն պաշտպանական գործողության ընթացքում արտաքին ագրեսիան ճնշելու և հետ մղելու, ինչպես նաև ահաբեկչությանը հակազդելու և Միութենական պետության շահերը պաշտպանելու խնդիրները:
Զորքերի գործնական գործողություններն անցկացվում են Բրեստսկի, Դոմանովսկի, Գոժսկի, Օբուզ-Լեսնովսկի և Օսիպովիչսկի հրաձգարաններում։
Comments