top of page

Քոչարյանի հանձնաժողովի «ասողը»



44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն երկրորդ նիստն է անցկացնում, սակայն դեռ պարզ չէ` ինչ իրավական հիմքով են արտախորհրդարանականները ներգրավվել այդ աշխատանքներում. հարցին ո՛չ իշխող ուժից, ո՛չ էլ արտախորհրդարանական ուժերից հստակ պատասխան չեն տալիս։

«Շաբաթվա ընթացքում, ինձ թվում է, որ նրանց բոլորին կտրվի գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք», - հրավիրյալների մասով ասել է ՔՊ պատգամավորներից մեկը:


Ամբողջ խնդիրն այն է, որ արտախորհրդարանական ուժերի երեք ներկայացուցիչների ներկայությունը՝ թեկուզև ոչ լիարժեք անդամի կարգավիճակով, հանձնաժողովի աշխատանքներում լեգիտիմ չէ։ Նիկոլ Փաշինյանն ամիսը մեկ անգամ հանդիպում է անցկացնում իր իշխանությանը լոյալ մոտ տասը կուսակցությունների ղեկավարների հետ ու ահա՝ նրանցից էլ ընտրել է «արտոնյալ» եռյակին։ Ստացվում է՝ Հայաստանում լեգիտիմության աղբյուր են ոչ թե օրենքները, ԱԺ կանոնակարգը, այլ Փաշինյանի հետ «մոտիկությունը»։


Սա խնդրի մի կողմն է, սակայն քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստում մի արտառոց վիճակի ականատես եղանք։

Հրավիրյալ «արտոնյալ եռյակի» ներկայացուցիչներից մեկը՝ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն իրեն պահում էր «նայողի», «ասողի» կարգավիճակում, այնքան ցինիկ, որ հանձնաժողովի աշխատանքները դեռ չսկսած՝ «նշանակել» էր պատերազմի պարտության «մեղավորներին»՝ նախկիններ, Արցախի նախորդ իշխանություններ, բանակի գեներալիտետ։


Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ Անդրանիկ Քոչարյանին չի վստահում ու Սամվել Բաբայանի դեմքով նրա գլխին վերակացու է նշանակել՝ հանձնաժողովի աշխատանքները «ճիշտ» հունով տանելու նպատակով։

Վերակացուն Սամվել Բաբայանն է, որը պատերազմի ժամանակ Արցախում պատասխանատու պաշտոն է վարել, ակտիվ «բունկերային» գործունեություն է ծավալել, սակայն այսօր հավակնում է մեղադրողի դիրքերից հանդես գալ՝ կոնկրետ հարցերի պատասխանելու փոխարեն։


Վահրամ Բագրատյան

Comments


1/480

LATEST NEWS​​

bottom of page