top of page

Փետրվարի 18-ին Մոսկվայում կհանդիպեն Պուտինն ու Լուկաշենկոն


Փետրվարի 18-ին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն. այդ մասին այսօր հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։


Ռուսաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն` երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-բելառուսական ռազմավարական գործընկերությանն ու դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև եվրոպական անվտանգության հրատապ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։


Ռուսաստանի և Բելառուսի նախագահների վերջին դեմ առ դեմ հանդիպումը կայացել էր դեկտեմբերի վերջին՝ Սանկտ Պետերբուրգում։

Comentários


1/465

LATEST NEWS​​

bottom of page