top of page

Պուտինն ու Բայդենն ընդունել են Ֆրանսիայում հանդիպելու Մակրոնի առաջարկը


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվտանգության ու ռազմավարական կայունության հարցերով գագաթնաժողովն անցկացնել Եվրոպայում։ Կողմերը համաձայնություն են տվել գաղափարին և ընդունել Ֆրանսիայում հանդիպելու Մակրոնի առաջարկը. հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։


Առաջարկվել է գագաթնաժողովն այնուհետև անցկացնել Եվրոպայի անվտանգության ու ռազմավարական կայունության հարցերով հետաքրքրված բոլոր կողմերի հետ։


Գագաթնաժողովի օրակարգը կպատրաստվի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից փետրվարի 24-ին կայանալիք հանդիպման ժամանակ։


Նշվում է, որ գագաթնաժողովը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա։

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page