Պուտինը պահեստի զորահավաք անցկացնելու հրամանագիր է ստորագրել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պահեստի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։
Հրամանագրում նշված է․
«Ռուսաստանի քաղաքացիներին կոչ անել ռազմական պատրաստություն անցնել Ռուսաստանի Զինված ուժերում, պետական անվտանգության մարմիններում և անվտանգության դաշնային ստորաբաժանումների գործակալություններում»։
Համաձայն հրամանագրի՝ կառավարությունը և տարածքային իշխանությունները պետք է ապահովեն հավաքագրման հետ կապված աշխատանքների իրականացումը։
Զինվորական ծառայության զորակոչը զինված ուժերի և այլ զորքերի շարքերում զինվորական պարտականություններ կատարելու համար օրենքով սահմանված քաղաքացիների հավաքագրումն է, այն բանակի համալրման անբաժանելի մասն է:
Comentários