top of page

Փաշինյանը չհիշեց, թե քանի զոհ ենք ունեցել Ապրիլյան քառօրյայի ընթացքում (տեսանյութ)



Որքա՞ն է եղել Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը։ Այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նման հարց հնչեցրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։


Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին չի կարող անգիր հիշել։ Արձագանքելով՝ Հայկ Մամիջանյանն ասաց, որ իր հարցի տրամաբանությունն այն էր, որ 2016 թվականի հաղթանակից հետո տևական ժամանակ մի շարք լրատվամիջոցներ, որոնցում աշխատում էին նաև ՔՊ-ականներ, անդադար արծարծվում էր զոհերի թիվ՝ 100-ից ավելի, որը մանիպույլատիվ էր։ Ի պատասխան՝ Փաշինյանն էլ ասաց, որ համաձայն է այդ դիտարկմանը, բայց Սերժ Սարգսյանն էլ այս պատերազմի զոհերի թիվը 5000 և ավելի էր նշում։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս պատերազմում, այսօրվա տվյալներով 3812 զոհ ունենք, որից 3736-ը՝ զինծառայող։ Նա նշեց, որ 217 մարդու գտնվելու վայրը անհայտ է։


Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page