top of page

Փաշինյանի արկածախնդրության հետևանքը․ Հայաստանը հայտնվել է լուսանցքում



ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։


«Լավ զրույց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք դիտարկեցինք տարածաշրջանային անվտանգությունը, Ուկրաինայում ու նրա շուրջ Ռուսաստանի ռազմական ուժի կուտակումները, այդ թվում՝ էներգետիկ շուկաների վրա հետևանքները։ Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին գազի մատակարարումների ավելացման և Եվրոպայի հուսալի էներգետիկ մատակարարը լինելու համար»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։


Ադրբեջանը վարում է ինքնաբավ արտաքին քաղաքականություն, մի կողմից ռազմավարական հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ գործընկերային արդյունավետ հարաբերություններ է զարգացնում ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ, մանավանդ, որ ուկրաինական ճգնաժամը Եվրոպային կանգնեցրել է գազ ներկրելու այլընտրանքային ճանապարհներ որոնելու անհրաժեշտության առջև։


Ալիևը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու բոնուս ստացավ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ էապես մեծացրեց իր երկրի սուբեկտությունը տարածաշրջանում ու նաև միջազգային մի շարք ինտեգրացիոն գործընթացներում։


Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նման հաղթաթուղթ չունի, ավելի շուտ՝ իրականացված արկածախնդիր քաղաքականության հետևանքով, ինչի տրամաբանական հետևանքը եղավ 44-օրյա պատերազմում պարտությունը, Հայաստանն ամբողջովին կորցրել է սուբեկտությունը, արտաքին քաղաքականության մեջ էապես մեծացել է միակողմանի կախվածությունն, ինչն անհնարին է դարձնում որևէ լուրջ խոսակցություն անվտանգային հնարավորությունների ու արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին։


Նման իրավիճակում Փաշինյանը դարձյալ «աճուրդի» է հանել Հայաստանի միակ «բրենդը»՝ ժողովրդավարությունը։


Ավելորդ է ասել, որ «գին տվող» չկա։ Ահա, սա է Փաշինյանի արկածախնդրության հետևանքը՝ Հայաստանը հայտնվել է լուսանցքում։


Վահրամ Բագրատյան

Comments


1/467

LATEST NEWS​​