top of page

Փաշինյանի անհեթեթությունը. Հայաստանը նոր փորձության շեմին




Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է խորհրդարանական վերջին հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այս թեզը նոր չէ, ավելին այն Փաշինյանի կողմից շատ սիրված, հարգի էր հետհեղափոխական առաջին ամիսներին ընդհուպ մինչև պատերազմը, երբ գործող վարչապետին թվում էր Արևմուտքը Հայաստանին պարտք է հեղափոխության համար։ Փաշինյանի նման անհեթեթ քաղաքականությունը զրոյական արդյունք ունեցավ. ոչ մի առաջընթաց ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում։

Փաշինյանը հիմա էլ փորձում է «հայկական դեմոկրատիան» ծախել աշխարհի վրա։ Գնորդ չկա, զուր ջանքեր, ապացույցը 44-օրա պատերազմը, երբ ոչ մեկ չկանխեց «բռնապետական» Ադրբեջանի գրոհը «ժողովրդավարական» Հայաստանի դեմ։

Միջազգային հարաբերություններում մաքուր ռեալիզմ է ոչ մի կաթիլ ռոմանտիզմ։


Ռեժիմների հատկանիշը երկրորդական է, առաջնայինը շահերն են, անվտանգությունը, տնտեսությունը, պետությունների «քաշային կատեգորիաները»: Եթե այդքանը Փաշինյանը չի հասկացել, Հայաստանին նոր փորձություն է սպասվում։

Մյուս կողմից, հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարություն չի եղել ոչ մի օր, քաղաքական, հանրային կյանքի որևէ դրվագում։


ժողովրդավարության հիմնական հատկանիշը իշխանության վերահսկելիությունն է, դրա թևերի փոխադարձ հակակշռումներն ու զսպումներն են։ Հայաստանում տրամագծորեն հակառակ վիճակն է, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում։ Խորհրդարանը, կառավարությունը «գրպանային» են, աչքներիս առաջ տեղի է ունենում դատական իշխանության, ՏԻՄ-երի «կապիտուլյացիայի» գործընթաց։ Հայաստանում մեկ անձի(օխլոսապետի) դիկտատուրա է, դրա համար էլ Փաշինյանը չի գիտակցում, որ դեմոկրատիան ոչ թե բրենդ է, այլ ընդամենը արդյունավետ կառավարման գործիք։


Վահրամ Բագրատյան

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page