top of page

Այս գործը ստանդարտից դուրս է․ փաստաբանը՝ Առուշ Առուշանյանի դատավարության մասին


ree

Գործ ունենք պրոֆեսիոնալ դատավորի հետ, բայց այս գործը ստանդարտից դուրս է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Վստահ եմ, որ հնարավոր են լինեն համապատասխան ճնշումներ, հետևաբար այս գործի շրջանակներում ամեն ինչ սպասելի է։ Ամեն դեպքում պաշտպանության կողմը չի հանձնվում, մինչև վերջ պայքարելու ենք։ Մեզ համար խափանման միջոցի փոփոխման հարցը դեռ արդիական է և այդ հարցը բարձրացնելու ենք»,-ասել է փաստաբանը։

Այն հարցին, թե ինչի՞ է ուզում հասնել իշխանությունը Սյունիքի համայնքապետերի նկատմամբ իրականացվող այս քրեական հետապնդումներով, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ ոչ մեկի համար գաղտնի չէ, թե ինչու են Սյունիքի համայնքապետերին մեկուսացրել։ Փաստաբանը նշեց, որ ՀՀ-ում ներկայումս ամենաքննարկվող հարցը Սյունիքի հարցն է։

«Սյունիքի համայնքապետերը կարող են խոչընդոտ հանդիսանալ որոշակի հարցերի համար, որոնք լուծում է գործող իշխանությունը, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, թե ինչու են համայնքների ղեկավարները կալանավորված»,-նշել է փաստաբանը։

Comments


1/500

LATEST NEWS​​

bottom of page