top of page

Արեւին ամենամոտ գտնվող աստղի հարևանությամբ նոր մոլորակ է հայտնաբերվել



Աստղագետների միջազգային թիմը հայտնաբերել է Արեւային համակարգին ամենամոտ գտնվող աստղ Պրոքսիմա Ցենտավրի հարեւանությամբ նոր մոլորակի գոյության մասին վկայություններ, գրում է Лента.Ру-ն:


Այն ամենափոքր մոլորակներից մեկն է երբեւէ հայտնաբերված էքզոմոլորակներից՝ ունենալով Երկրի մեկ քառորդ զանգվածը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Astronomy & Astrophysics պարբերականում:


Հայտնի է, որ մոլորակների առկայությունը փոխում է աստղերի ծանրության կենտրոնն ու տալիս դրանց ռադիկալ արագություն, ինչը նկատելի է Դոպլերի էֆեկտով: Կարմիր գաճաճ աստղերը, ինչպես Պրոքսիմա Ցենտավրը, արձակում են հզոր բոցավառում, որը փոխում էկզոմոլորակների հետ կապված ռադիկալ արագությունը: Այդ խնդիրը լուծելու համար գիտնականներն օգտվել են ESPRESSO գերճշգրիտ սպեկտրոգրաֆից, որը տեղադրված է Չիլիում Եվրոպական հարաբային աստղադիտարանի (ESO) Շատ Մեծ Հեռադիտակի վրա:



Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page