«Սուգը՝ սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք, այլ հպարտացեք». Նիկոլ Փաշինյանի խորհուրդը՝ հանուն հայրենիքի..
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ, խոսելով զինվորների մասին, մարդիկ չխոսեն ուրիշների մասին, այլ խոսեն իրենց մասին։
«Ո՞վ է այդ պոտենցիալ զինվորը, եթե մենք չենք, ո՞վ է ասել, որ մենք չպետք է լինենք այդ պոտենցիալ զինվորը։ Մենք մեր ընտանիքի անդամներին պետք է ասենք՝ գիտեք ինչ՝ հանուն հայրենիքի, եթե մեզ հետ բան պատահի, սուգը՝ սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք, այլ հպարտացեք մեզանով, ոչ թե ատելությամբ լցվեք նրանց նկատմամբ, ովքեր ապրում են, այլ դա դիտարկեք որպես մեր զոհողության նպատակ», - Ազգային ժողովում հայտարարեց նա։
Նա ասաց, թե 44-օրյա պատերազմից հետո իրեն հազարավոր հարցեր են ուղղել՝ «ի՞նչ ես արել պատերազմը կանգնեցնելու համար», բայց ոչ մեկը չի հարցրել՝ «իսկ որևէ բան արե՞լ ես պատերազմը հաղթելու համար»։
«Ես սպասում էի, բայց ոչ մի հարց։ Բոլորն իմացել են, որ ինչ-որ մի պահի պատերազմ է լինելու, ասել են՝ «դե կլինի, կկանգնեցնենք»։ Ո՞նց, ո՞նց պիտի կանգնեցնեք, եթե դու այդ կամքը չունես ու այդ կամքն ապահովող ինստիտուտ չես կառուցել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Commentaires