Մոսկվայում ստեղծել են ուսուցիչներին օգնող ռոբոտներ (տեսանյութ)
Մոսկվայի «Եռման կետ.Կոմունա» կենտրոնում փետրվարի 3-ին պարգևատրել են արհեստական ինտելեկտ ստեղծած ծրագրավորողներին: Հաղթողների ստեղծած խելացի սարքավորւմները չեն փոխարինի ուսուցիչներին, բայց կօգնեն նրանց պետական քննությունների ժամանակ ավելի սեղմ ժամկետում բարձր մակարդակով ստուգել և գնահատել ուսանողների գիտելիքները:
Ազգային տեխնիկական «PROчтение» նախաձեռնության շրջանակում անցկացված մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 255 մլն ռուբլի։ Հաղթողները պատմել են, որ իրենց մշակած արհեստական ինտելեկտն ունակ է ստուգել անգլերեն և ռուսերեն քննական էսսեները փորձառու մանկավարժների մակարդակով։
Komentar