Մեր մաքսավորներն արդեն Գորիս-Կապան ճանապարհին են. Բադասյան
- Octopus Media

- Nov 20, 2022
- 1 min read

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Բուն գործառույթներին հարցը չի հասել, դա այն դեպքերում կլինի, երբ ինչ-որ մեքենա հատի Հայաստանի սահմանը», - նշել է նա։
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ շենքերին փոխարինող ավելի հարմարեցված միջոցներ կան, որոնք հիմա գնման պրոցեսում են.
«Մեր պետական որոշ ծառայողներ արդեն իրականացնում էին ծառայություն ու մաքսային ծառայողները ժամանակավորապես տեղակայված են նույն վայրերում, որտեղ այլ պետական ծառայողներն են, մինչև հավելյալ հարմարությունների ստեղծումը», - ասել է նա։
ՊԵԿ նախագահը նպատակահարմար չի համարում ասել՝ որտեղ են տեղակայված մաքսային ծառայողներն ու ինչ կարգավիճակով։
Նա վստահեցրեց, թե չի եղել դեպք, որ ադրբեջանական ավտոմեքենան հատի ՀՀ սահմանը։




























































Comments